Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանը «սարայ ա», քանդե’ք

Սեպտեմբեր 17,2021 23:35

https://readymag.com/3018942

«Այո՛, ես հայտարարել եմ, որ Արամի 30-ը սարայ է, ցախաբուն ու պնդում եմ: Նրանք ովքեր պաշտպանում են, դեմագոգ են»,- տարիներ առաջ ճարտարապետ Լեւոն Իգիթյանի այս խոսքերը սառը ցնցուղ էին հասարակության համար: Հետո պարզվեց, նմանատիպ մի «սարայ» է եղել 19-րդ դարի վերջին կառուցված Ֆիրդուսի 80-ը, Աբովյան, Բուզանդ, Արամի փողոցների մի շարք պատմամշակութային շենքեր: Իսկ այսօր տառացիորեն ցախաբուն են դարձել նույնիսկ այն շենքերը, որոնք իբր թե պահել են, բայց իրականում թողել առանց ծածկ, առանց հենարան,  առանց ամրակայման միջոցառումների, մատնել անուշադրության, շենքի ներսում անձրեւաջրերից սնվող ու օր օրի մեծացող մոլախոտերի հույսին:

Արամի 23 շենքի սեփականատեր, «Հայ փոքրիկ երգիչներ» ասոցիացիայի նախագահ Տիգրան Հեքեքյանի խոսքով՝ «Ամեն անգամ, երբ վայնասուն ենք բարձրացնում, թե տեսե՜ք ադրբեջանցիներն ինչ են անում մեր պատմական հուշարձանների հետ դրսում, ադրբեջանցու ականջից թաքուն ուզում ես ասես՝ ա՛յ խելոք հայեր, իսկ ի՞նչ եք անում դուք ձեր երկրի ներսում…Աջ ու ձախ պատմական քանդվող հուշարձաններ են՝ մեկը մյուսից հանճարեղ ճարտարապետական գործեր, ինչո՞ւ չեք տեր կանգնում»:

«Երեւանի ժառանգության պաշտպանության կոմիտե» նախաձեռնության անդամ Սեդա Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կենտրոնի կառուցապատման ծրագրերով մոտ 30 հուշարձան շենք քանդվել է ու չի վերակառուցվել:

2018-ի հեղափոխությունից հետո Երեւանի հուշարձան շենքեր քանդելու որոշումներից քանի՞սն են չեղարկվել, քանի՞ շենք է այսպես ասած «փրկվել» փլատակ դառնալուց ու ո՞ր շենքերն են դրանք: Երեւանում քանի՞ հուշարձան-շենք է այսօր ապամոնտաժման, քանդման վտանգի տակ: Վերջին 3 տարիներին ի՞նչ հեղափոխականն քայլեր են արվել՝ Երեւանի հին պատմական շենքերը պահելու, ամրակայելու ուղղությամբ ու ո՞ւմ շահերն է պաշտպանում ՀՀ կառավարությունը: Այս ամենը՝ մեր պատրաստած ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱՅՈՒՄ:

https://readymag.com/3018942

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930