Լրահոս
Օրվա լրահոսը

Տարօրինակ որոշում․ Գյումրու ՏԻՄ ընտրության օրը տեսախցիկներ չեն գործելու, տեսանկարահանում չի իրականացվելու

Սեպտեմբեր 28,2021 22:00

Aravot.am-ին տեղեկություններ են հասել, որ Գյումրու ՏԻՄ ընտրությունների օրը՝  հոկտեմբերի 17-ին, ընտրական տեղամասերում տեսախցիկներ չեն տեղադրվելու ու տեսանկարահանում չի իրականացվելու։

Իսկ տեսանկարահանում իրականացնելու  իմաստը  քվեատուփը,  տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը, ընտրողների գրանցումը, քվեարկության ծրարների ու քվեաթերթիկների հատկացման  ու քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը տեսադաշտում պահելն է, նաև ընտրական տեղամասերից համացանցային հեռարձակում ապահովելը։

Aravot.am-ը դիմեց թիվ 31 տարածքային հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանին՝ ճշտելու այս տեղեկությունը։ Տիգրան Ղազարյանը հաստատեց՝ նշելով․ «Տեսախցիկներ չեն լինելու, կենտրոնական հանձնաժողովն այդպես է որոշել, ձեր հարցի հասցեատերը մեր հանձնաժողովը չէ, և ես չգիտեմ որոշման պատճառը, դրա համար ոչինչ չեմ կարող ասել։

Թեկնածուները մեզ դիմել են, մենք իրենց էլ ենք ասել, որ մենք չենք որոշողը»։

Նշենք, որ  ընդամենը չորս ամիս առաջ՝ ԱԺ ընտրությունների ժամանակ այդ նույն տեղամասերում տեսախցիկները գործել են, դրանք կան, տեղադրված են, այսինքն՝ լրացուցիչ ֆինանսական ծախսեր չեն պահանջում, ուստիև տարօրինակ է դրանք  ՏԻՄ ընտրությունների ժամանակ չգործարկելու որոշումը։

Այս թեմայի շուրջ պատրաստ ենք լսել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պարզաբանումը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930