Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամը 14.00-ի դրությամբ Արցախի ընտրություններին մասնակցել է 268 ընտրող․ ԱՀ ԿԸՀ

Հոկտեմբեր 10,2021 15:50
arcax

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, անցկացվում են Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խաչմաչ, Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի, Մարտունու շրջանի Հերհեր համայնքների ղեկավարների, Ծաղկաշատ համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամների նոր հերթական ընտրությունները, որին մասնակցելու իրավունք ունեն 742 ընտրող:

Ընտրություններին մասնակցում են 6 համայնքի ղեկավարի և 5 համայնքի ավագանու անդամի թեկնածուներ:

Ընտրողների թիվը` ժամը 11.00-ի դրությամբ

ԱՀ Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 11.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 112 ընտրող կամ ընտրողների 15.1% :

Մասնակիցների թիվն ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է.

Ասկերանի շրջան

Խաչմաչ- 143 ընտրողներից 30 կամ 21.0 %
Ծաղկաշատ- 102 ընտրողներից 24 կամ 23.5 %

Մարտակերտի շրջան

Նոր Ղազանչի- 98 ընտրողներից 18 կամ 18.4 %

Մարտունու շրջան

Հերհեր- 399 ընտրողներից 40 կամ 10.0 %

Ընտրողների թիվը` ժամը 14.00-ի դրությամբ

ԱՀ Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 14.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 268 ընտրող կամ ընտրողների 36.1 %:

Մասնակիցների թիվն ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է.

Ասկերանի շրջան

Խաչմաչ- 143 ընտրողներից 58 կամ 40.6 %
Ծաղկաշատ- 102 ընտրողներից 43 կամ 42.2 %

Մարտակերտի շրջան

Նոր Ղազանչի- 98 ընտրողներից 46 կամ 46.9 %

Մարտունու շրջան

Հերհեր- 399 ընտրողներից 121 կամ 30.3 %։

ԱՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031