Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի իր գործընկեր Ժան-Իվ Լե Դղիանի հետ:
«Կողմերը քննարկել են երկկողմ գործակցության օրակարգը և տարածաշրջանային անվտանգության հարցեր»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Նախարարները փոխադարձ հետաքրքրություն են հայտնել երկկողմ գործակցության հարցում, մասնավորապես, տնտեսական և կրթական ոլորտներում:
«Ֆրանսիայի արտգործնախարարը պատրաստակամություն է հայտնել օգնել Ադրբեջանին ականազերծման գործում՝ նշելով, որ ֆրանսիական կողմը ցանկանում է գործակցել ANAMA-ի հետ այդ ոլորտում: Նաև նշել են, որ Ֆրանսիայի համար կարևոր է ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորածների որոնումների գործընթացը: Նախարար Լե Դղիանը նաև ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման կարևորությունը՝ շեշտելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է դառնալ կարևոր ձևաչափ այդ գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարդացեք նաև
Բայրամովն իր հերթին մանրամասն տեղեկացրել է իր գործընկերոջը տարածաշրջանում ընթացիկ իրավիճակի մասին, Ադրբեջանի դիրքորոշումը հետպատերազմական շրջանում, ինչպես նաև Ղարաբաղի շուրջ եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը և քայլերը, որոնք «Ադրբեջանը միակողմանիորեն ձեռնարկում է այդ ուղղությամբ»:
Նախարարները նաև քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, ասվում է հաղորդագրության մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ


















































