Լրահոս
Օրվա լրահոսը

Ահա թե ովքեր են «Մամիկոն Ասլանյան» դաշինքով առաջադրված ավագանու թեկնածուները

Նոյեմբեր 12,2021 23:33

Ինչպես տեղեկացրել ենք, դեկտեմբերի 5-ին Վանաձոր խոշարացված համայնքի ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 10 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն եւ 1 դաշինք:

«Մամիկոն Ասլանյան» դաշինքը ձևավորվել է «Ազատ դեմոկրատներ» եւ  «Իմ հզոր համայնք» կուսակցություններից: Դաշինքի համամասնական ցուցակը կազմված է 47 հոգուց: Ինչպես տեղյակ ենք ցուցակում ընդգրկված են՝Վանաձորի քաղաքապետարանի ու ենթակա հիմնարկների աշխատակիցներ, տնօրեններ, ՍՊԸ-ների ու ՀԿ-ների ղեկավարներ:

Իսկ դաշինքը գլխավորում է Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

Ցուցակի երկրորդ համարը Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության, բարեկարգման եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կարեն Պառավյանն է: Իսկ քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետ Արեւհատ Հովհաննիսյանը ցուցակում երրորդն է:

Ցուցակի չորրորդ եւ հինգերորդ  համարները կրկին քաղաքապետարանի աշխատակիցներն են: Նրանք են՝ աշխատակազմի նախկին քարտուղար Արթուր Օհանյանն ու կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի նախկին պետ Գոռ Բադյանը: Վերջիններս աշխատանքից ազատվել են իրենց դիմումի համաձայն:

Դաշինքի կազմում է նաեւ «Ֆորտունա» Լոռու մարզային հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար, լրագրող Անահիտ Կարապետյանը:

Ցուցակում ընդգրկված է նաեւ Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի նախկին տնօրեն Գայանե Քալանթարյանը, որը երկար տարիներ եղել է համայնքի ավագանու անդամ: Դաշինքում ընդգրկված են նաեւ համայնքի մի շարք նախկին ավագանու անդամներ եւս:

Հիշեցնենք, որ Aravot.am-ն առաջիկայում կներկայացնի նաեւ մյուս բոլոր ուժերի համամասնական ցուցակները:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930