Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը միացել է ազատագրական շարժման պահանջներին»․ Արա Զոհրաբյան

Նոյեմբեր 24,2021 20:40 Share

«Մեր պահանջներին է միացել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը»,-«Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի՝ Հանրապետության հրապարակում այսօր տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց շարժման անդամ, փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։ Նա նշեց․ «ԱԱԾ-ն լուրջ առաքելություն ունի մեր երկրում, եւ իշխանության եկած այս պատուհասների փաստը նաեւ ԱԱԾ որոշ պաշտոնյաների բացթողման պատճառն է։ Բայց ուրախ եմ, որ պահեստազորի սպաները միացել են մեր պահանջներին։ Այսինքն, նախկին պաշտոնյաները եւս գիտակցում են այս ամենի կարեւորությունը»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ից «Ազգային-ազատագրական շարժում» նախաձեռնող խումբը քաղաքացիներին համախմբման կոչ է անում։ Մասնակիցներն իշխանությունից պահանջում են կանխել սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն, լիարժեք զինել առաջնագիծը եւ պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել