Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի մի շարք համայնքներ այս պահին ոչ թե ընտրված համայնքապետերն են ղեկավարում, այլ վարչապետի կողմից նշանակված պաշտոնակատարները․ «Ժողովուրդ»

Նոյեմբեր 27,2021 10:55

Հայաստանի մի շարք համայնքներ այս պահին ոչ թե ընտրված համայնքապետերն են ղեկավարում, այլ վարչապետի կողմից նշանակված պաշտոնակատարները։ Ընտրված համայնքապետերի պաշտոնավարման ժամկետի լրանալուն պես վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնակատարներ է նշանակել։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի գնահատմամբ՝ դա ոչ այլ ինչ է, քան վարչական լծակների չարաշահմամբ տեղական ինքնակառավարման մարմինների ուզուրպացիա։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշեց, որ համայնքապետի լիազորությունները ժամանակավորապես կատարողն ավագանու անդամներից պետք է նշանակվի։

Ընտրական օրենսգրքի դրույթին լավատեղյակ մասնագետներեն էլ ասում են, որ մինչև համայանքապետի լիազորությունների ավարտը կառավարությունն արդեն պետք է նոր ընտրություններ նախաձեռներ, որպեսզի մեկի պաշտոնավարման ավարտը համընկներ մյուսի պաշտոնավարումը ստանձնելու հետ։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ Փաշինյանը պատահական չէ, որ մի շարք համայնքներում, որտեղ ընտրություններ են անցկացվել կամ անցկացվելու, պաշտոնակատարներ է նշանակել։

Հոդվածն ամբողջությամբ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930