Լրահոս
Օրվա լրահոսը

Հոբելյանը լավ հնարավորություն կլինի վերանայելու կազմակերպության կատարողականը և նախանշելու ՍԾՏՀ-ն ավելի դինամիկ ու արդյունավետ կազմակերպություն դարձնելու ուղիները. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ

Դեկտեմբեր 17,2021 23:13 Share
Աջակցեք aravot.am-ին

ՍԾՏՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 44-րդ հանդիպման վերաբերյալ

Դեկտեմբերի 17-ին կայացավ Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) առցանց հանդիպումը, որը վարեց ՍԾՏՀԿ նախագահող երկիր Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին։

ԱԳՆԽ հանդիպմանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։

Շնորհակալություն հայտնելով վրացական նախագահությանն անցյալ վեց ամիսներին տարածաշրջանային տնտեսական համագործակցության խթանմանն ուղղված ջանքերի համար՝ Վահե Գևորգյանը ՍԾՏՀ-ի առաջիկա 30-ամյակի համատեքստում նշեց, որ հոբելյանը լավ հնարավորություն կլինի վերանայելու կազմակերպության կատարողականը և նախանշելու ՍԾՏՀ-ն ավելի դինամիկ ու արդյունավետ կազմակերպություն դարձնելու ուղիները: Նա ներկայացրեց Հայաստանի տեսակետները ՍԾՏՀ-ի աշխատանքային մեթոդները բարելավելու հնարավորության վերաբերյալ։

ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում հակամարտության տևական և կայուն կարգավորման անհրաժեշտությունը։

 Ելույթը հասանելի է հետևյալ հղումով

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել