Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է՝ ՀՀ-ն հանդիսանալով Մշակույթի, զբոսաշրջության և մաքսային հարցերով ՍԾՏՀ խմբերի համակարգող երկիր, պատրաստ է ներդնել ջանքերն այս ոլորտներում համագործակցության խթանման նպատակով

Հունիս 16,2026 14:01 Share

Հունիսի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը տեսակապի ձևաչափով մասնակցել և ելույթով հանդես է եկել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձել է ՀՀ կողմից տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդմանը և տնտեսական համագործակցության հնարավորությունների ընդլայնմանն ուղղված կառուցողական օրակարգին:

Կարևորվել է ՍԾՏՀԿ-ի և դրա մարմինների ու մեխանիզմների արդյունավետության ամրապնդումը: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է, որ Հայաստանը, հանդիսանալով Մշակույթի, Զբոսաշրջության և Մաքսային հարցերով ՍԾՏՀ աշխատանքային խմբերի համակարգող երկիր, պատրաստ է ներդնել իր ջանքերն այս ոլորտներում նպատակային համագործակցության խթանման նպատակով:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ողջունել է Հունաստանի Հանրապետության կողմից ՍԾՏՀԿ նախագահության ստանձնումը՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը Կազմակերպության շրջանակներում սերտ համագործակցության և կառուցողական ներգրավվածության ապահովմանը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930