Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում չորս օրվա ընթացքում շմոլ գազից թունավորման 4 դեպք է արձանագրվել

Հունվար 04,2022 23:24

Հունվարի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում իրավախախտումների ու պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 8 հաղորդում:

Այսպես, նախորդ տարիների համեմատ 2022 թվականի առաջին 4 օրը բավականին հանգիստ է եղել:

Ստացված հաղորդումներից 2-ը՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ է: Մարմնական թեթև վնասվածք է ստացել մեկ քաղաքացի: Նրա առողջական վիճակը բավարար է:

Չորս օրվա ընթացքում թունավորման 4 դեպք է արձանագրվել: Բուժհաստատություն է դիմել 10 քաղաքացի: Վերջիններս թունավորումը ստացել են ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից: Բարեբախտաբար՝ մահվան ելքով դեպքեր չեն արձանագրվել:

Նշված ժամանակահատվածում գրանցվել է խարդախության մեկ դեպք, ևս մեկը՝ մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ: Ոստիկանության ծառայողներն ընթացքավորել են դրանք:

ԱՀ Ոստիկանության ստորաբաժանումները շարունակում են ուժեղացված ծառայություն իրականացնել Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում:

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31