Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Ադրբեջանի բարձրագույն ռազմական ուսումնարանի ծրագիրը համապատասխանեցվել է թուրքականին

Հունվար 13,2022 18:16 Share

Ermenhaber. Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելել է Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական ուսումնարան, որտեղ խոսել է բանակում կատարված բարեփոխումների մասին:

Հասանովը պնդել է, որ զինվորների ուսուցումն ու պատրաստումը բարձրագույն ռազմական ուսումնարանում իրականացվել է այնպիսի ծրագրերով, որոնք կիրառվում են Թուրքիայի պաշտպանության նախարարության ուսումնարաններում: Նրա խոսքերով՝ Ադրբեջանի ռազմական բարձրագույն ուսումնարանի ծրագիրը համապատասխանեցվել է թուրքականին:

Նա կարևորել է նման նախաձեռնությունները, առաջին հերթին Ադրբեջանի բանակում պրոֆեսիոնալ սպայական կադրերի պատրաստման տեսանկյունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել