Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօրվանից՝ հունվարի 22-ից հասարակական փակ տարածքներ այցելելը պետք է լինի սահմանափակումներով

Հունվար 22,2022 19:49

Հիշեցնենք, որ համաձայն առողջապահության նախարարի հրամանի՝ այսօրվանից՝ հունվարի 22-ից, Հայաստանում հանրային սննդի կետեր, հյուրանոցներ, մարզասրահներ, գրադարաններ, թանգարաններ և մշակութային այլ վայրեր քաղաքացիների մուտքը կթույլատրվի միայն այն պարագայում, եթե նրանք ունեն պատվաստման հավաստագիր՝ QR կոդ, կամ՝  ՊՇՌ թեստի բացասական արդյունք, որն ունի առավելագույնը 72 ժամվա վաղեմություն:

Ի դեպ, այդ հրամանը չի վերաբերում մինչև 18 տարեկան երեխաներին, հղիներին, մինչեւ երեք ամիս առաջ կորոնավիրուսով հիվանդացած անձանց։

Համաձայն կարգավորումների՝ տնտեսվարողները պետք է իրենք ապահովեն հաճախորդների ստուգման ընթացքը: Իսկ եթե տնտեսվարողը թերանա այդ հարցում եւ «բռնվի» տեսուչների կողմից, ապա կարող է տուգանվել 100-300 հազար դրամով, իսկ կրկնվելու դեպքում՝ մինչև 500 հազար դրամով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31