Լրահոս
Օրվա լրահոսը

Դասերից հետո՝ «Ժպիտների ակումբ». ՀՀ 10 համայնքներում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 2021թ. հուլիսից կրթության հասանելիության ծրագիր է մեկնարկել

Փետրվար 15,2022 16:46

Հակամարտություններն անջնջելի հետք են թողնում երեխաների կյանքում, փոխում են նրանց ճակատագիրը: Իսկ հաճախ դրանց բացասական ազդեցությունը պահպանվում է հակամարտության ավարտից տևական ժամանակ անց:

👉Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ շարունակելով արձագանքել Ղարաբաղյան  հակամարտության սրացմանը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ, 2021թ. հուլիս ամսից մեկնարկել է «Կրթության հասանելիության ապահովում սահմանամերձ դպրոցների աշակերտների և Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված երեխաների համար» ծրագիրը:

Այն իրականացվում է 5 մարզերի 10 համայնքներում, որոնցից  5-ը՝ սահմանամերձ են, 5-ը՝ տեղահանված երեխաներին հյուրընկալած համայնքներ: Սահմանամերձ համայնքներից ծրագրում ընդգրկվել են Գեղարքունիքի Մեծ Մասրիկ և Վարդենիս, Սյունիքի Տեղ, Գեղանուշ համայնքները և Սյունիք գյուղը: Տեղահանված երեխաներին հյուրընկալած ևս 5 համայնք՝ Արարատի, Արմավիրի, Կոտայքի մազերում են: Ծրագրում ընդգրկվել է 7-13 տարեկան 500 երեխա, յուրաքանչյուր համայնքից՝ 50-ը:

10-ամյա Մելինեն հակամարտության սրացման հետևանքով ընտանիքի հետ հեռացել է հայրենի Շահումյան գյուղից և հաստատվել Հրազդան քաղաքում: Հաճախում է Վ. Սարյանի անվան թ. 11 հիմնական դպրոց: Դասերից հետո գալիս է Ժպիտների ակումբ՝ դասերը պատրաստելու և հասակակիցների հետ խաղալու:

– Այստեղ լավ է, ուրախ է անցնում: Սիրում եմ հատկապես դասապատրաստումը, հատկապես՝ մաթեմատիկան: Բայց կարոտել եմ Շահումյանը, ուզում եմ վերադառնալ մեր տուն:

Հայկական Կարմիր խաչի ընկերություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28