Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը կոչ է արել կոշտ միջոցներ կիրառել անօրինական միգրանտների դեմ

Փետրվար 18,2022 14:56

Անօրինական միգրանտների և բոլոր նրանց դեմ, ովքեր խախտում են Ռուսաստանի օրենքները, պետք է կիրառվեն ամենակոշտ միջոցները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ծայրահեղականության ցանկացած դրսևորում, իրավական կարգի խախտում և անօրինական աշխատանքային գործունեություն պետք է հիմք ծառայի Ռուսաստանի սահմաններից վտարելու մասին արագ որոշում կայացնելու և իրականացնելու, ինչպես նաև  նրանց մուտքն ապագայում մեր երկիր թույլ չտալու համար»,- ասել է Պուտինի ՆԳՆ-ում տեղի ունեցած խորհրդակցությանը:

Նա հավելել է, որ խիստ հետևանքներ սահմանելու անհրաժեշտություն կա նաև այն հանցավոր խմբավորումների դեմ, որոնք «անօրինական միգրանտների վրա կառուցում են իրենց քրեական բիզնեսները»:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28