Լրահոս
Օրվա լրահոսը

«30 տարի առաջ սկսվեց «Հայաստան» հիմնադրամի գործունեության ճանապարհը, սակայն այն դեռ երկար է ընթանալու»

Մարտ 03,2022 17:15 Share

30 տարի առաջ այս օրը՝ մարտի 3–ին, նորանկախ Հայաստանի առաջին նախագահի հրամանագրով ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

Այդ նշանակալի օրվանից ի վեր, հիմնադրամը գործեց ի նպաստ Հայաստանի և Արցախի բարօրության՝ իրականացնելով ավելի քան 1500 ծրագիր՝ առողջապահական, կրթական, ենթակառուցվածքների վերականգնման, բնակարանաշինության, համայնքների զարգացման և մի շարք այլ ոլորտներում:

Վերջին 3 տասնամյակների ընթացքում, աշխարհի բոլոր անկյուններից 1,5 միլիոն նվիրատու ավելի քան 500 մլն ԱՄՆ դոլար ներդրում է կատարել Հայաստանում և Արցախում իրականացվող կարևորագույն ծրագրերում ՝ սատարելով ավելի քան 800,000 շահառուի:
Ողջ աշխարհի մեր գործընկերներն ու կամավորները՝ համախմբելով իրենց ռեսուրսներն ու ջանքերը, անասելի աջակցություն են ցուցաբերել հիմնադրամի ծավալած գործունեությանը: Շատերը հիմնադրամի կողքին են առաջին օրվանից, և այսօր մենք նշում ենք նրանց 3 տասնամյակի նվիրումը:

Շնորհակալություն ենք հայտնում ձեզնից յուրաքանչյուրին Հայաստանի, Արցախի ու համայն Սփյուռքի ժողովրդին այդչափ նվիրվելու ու աջակցելու համար:

30 տարի առաջ սկսվեց «Հայաստան» հիմնադրամի մեծածավալ գործունեության երկար ճանապարհը, սակայն այն դեռ երկար է ընթանալու: Մենք կարող ենք և պետք է համախմբվենք ու այն անցնենք միասնաբար:

«Հայաստան» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031