Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգը կեղծ էր․ Գյումրու «Մագնոն» գործարանում ռումբ տեղադրված չէր

Մարտ 15,2022 20:03 Share
Աջակցեք aravot.am-ին

Գյումրու  «Մագնոն» գործարանում  ռումբ տեղադրելու մասին հնչեցված ահազանգը կեղծ էր։  Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից  տեղեկացանք, որ աշխատանքներ են տարվում կեղծ ահազանգ հնչեցնողի անձը բացահայտելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ կեղծ ահազանգի պատճառով այսօր ժամը 13․00-ից  պարալիզացվել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հարևանությամբ գտնվող  խանութների, գրասենյակների, սրճարանների աշխատանքը, տեղահանվել էին տարածքի բնակիչները, դադարեցվել  էր երթևեկությունը։

Մինչ ռումբի որոնման ուղղությամբ աշխատանքներ էին տարվում, մեծ թվով ոստիկաններ հսկում էին  Ալեք Մանուկյանի փողոցի սկզբնամասից մինչև Իսահակյան փողոց հատվածը՝ բնականաբար արգելելով երթևեկությունը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: