Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Հիմնանորոգվում են սահմանամերձ Բերդ բնակավայրի ներհամայնքային ճանապարհները

Ապրիլ 12,2022 19:15

Կառավարության սուբվենցիոն ծրագրով, Բերդի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ՝ իրականացվում են Բերդ և Արծվաբերդ բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների հիմնովին վերանորոգման և սալիկապատման աշխատանքներ: Այդ մասին Aravot.am-ին հայտնեցին Բերդի համայնքապետարանից։ Այս պահին ընթացքի մեջ են Բերդ քաղաքի Գարեգին Նժդեհ, Հ. Ադամյան և Ն. Ստեփանյան փողոցների վերանորոգման աշխատանքները: Ծրագրի արժեքը 394. 357. 862 ՀՀ դրամ է, որից կառավարության ներդրումը կազմում է 276, 050, 503 ՀՀ դրամ (70%), Բերդի համայնքապետարանի ներդրումը՝ 118. 307. 359 ՀՀ դրամ (30%):

Ծրագրի շրջանակում հիմնովին կվերանորոգվի և կսալիկապատվի նաև Արծվաբերդ բնակավայրի 13 փ-ի 200մ երկարությամբ և 6 մ լայնությամբ ճանապարհահատված, որը հարում է անմիջապես դպրոցին: Բերդի համայնքապետարանի ներկայացուցիչ Մհեր Պապյանը Aravot.am-ին տեղեկացրեց նաև, որ համայնքում զուգահեռ իրականացվում են նաև ջրահեռացման համակարգի հիմնովին վերանորոգման աշխատանքներ:

Սուբվենցիոն ծրագրերով իրականացվող բոլոր աշխատանքները նախատեսվում է ավարտել սեպտեմբեր ամսին։ Համայնքը 2022թ-ին իրականցվող սուբվեն 6 ծրագիր ունի, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 800 մլն․ դրամ։ Համայնքում լուծում կստանան ջրամատակարման, ջրահեռացման և ճանապարհների նորոգման խնդիրները։

Լիա Ճաղարյան

Լուսանկարները՝ Բերդի համայնքապետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930