Լրահոս
Օրվա լրահոսը

Հետախուզվում են ադրբեջանցիներ, այդ թվում` 2 գեներալ-մայոր. հաղորդում ոստիկանությանը

Ապրիլ 25,2022 13:24

Aravot.am-ի տեղեկություններով, ապրիլի 23-ին հայտարարվել է հետախուզում Ադրբեջանի հանրապետության մի խումբ քաղաքացիների, այդ թվում` զինվորական բարձրագույն կոչում ունեցողների նկատմամբ` տարբեր հոդվածներով: Դրանք վերաբերվում են զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքների նորմերի լուրջ խախտումներին, խաղաղության եւ մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններին, վերաբերվում են նաեւ պատերազմ վարելու արգելված միջոցներ եւ մեթոդներ կիրառելուն:

Մասնավորապես հետախուզում է հայտարարվել Զաֆար Յուսուբովի նկատմամբ ՀՀ քր. օր. 384-րդ հոդ. 2-րդ մասի, 390-րդ հոդ. 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի 1-ին կետի, 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 4-րդ մասի 4-րդ կետի և 391-րդ հոդ. 3-րդ մասի մեղադրանքով:

Հետախուզում է հայտարարվել գեներալ-մայոր Թոֆիգ Վագիֆ Օղլու Հուսեինովի նկատմամբ` ՀՀ քր. օր. 384-րդ հոդ. 2-րդ մասի, 390-րդ հոդ. 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի 1-ին կետի, 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 4-րդ մասի 4-րդ կետի և 391-րդ հոդ. 3-րդ մասի մեղադրանքով:

Հետախուզում է հայտարարվել Քերիմ Թոֆիկ Օղլու Վալիևին կատմամբ` ՀՀ քր. օր. 384-րդ հոդ. 2-րդ մասի, 390-րդ հոդ. 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի 1-ին կետի, 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի և 391-րդ հոդ. 3-րդ մասի մեղադրանքով, հետախուզվում է նաեւ Հիլալ Ալիմուրադ Օղլու Նաջաֆովը` ՀՀ քր. օր. 384-րդ հոդ. 2-րդ մասի, 390-րդ հոդ. 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի 1-ին կետի, 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 4-րդ մասի 4-րդ կետի և 391-րդ հոդ. 3-րդ մասի մեղադրանքով:

Շահին Իսկանդար Օղլու Մամմադովի նկատմամբ եւս հայտարարվել է հետախուզում` ՀՀ քր. օր. 384-րդ հոդվածի 2-րդ մասի, 390-րդ հոդ. 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի 1-ին կետի, 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 4-րդ մասի 4-րդ կետի և 391-րդ հոդ. 3-րդ մասի մեղադրանքով:

Զահիդ Իբրահիմ Օղլու Հուսեյնովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ՀՀ քր. օր. 384-րդ հոդ. 2-րդ մասի, 390-րդ հոդ. 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի 1-ին կետի, 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 4-րդ մասի 4-րդ կետի և 391-րդ հոդ. 3-րդ մասի մեղադրանքով:

Ռամիզ Ֆիրուդդին Օղլու Թահիրովին նկատմամբ հայտարարվել է հետախուզում ՀՀ քր. օր. 384-րդ հոդ. 2-րդ մասի, 390-րդ հոդ. 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի 1-ին կետի. 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 4-րդ մասի 4-րդ կետի և 391-րդ հոդ. 3-րդ մասի մեղադրանքով, իսկ Հիքմաթ Իզզաթ Օղլու Միրզաևի նկատմամբ` ՀՀ քր. օր. 384-րդ հոդ. 2-րդ մասի, 387 հոդ. 1-ին մասի, 390-րդ հոդ. 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի 1-ին կետի. 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 390-րդ հոդ. 4-րդ մասի 4-րդ կետի և 395 հոդ. 1-ին մասի մեղադրանքով:

Գեներալ-մայոր Իլգար Զաքիր Օղլու Լյաթիֆովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ՀՀ քր. օր. 384 հոդ. 2-րդ մասի, 387-րդ հոդ. 1-ին մասի, 390 հոդ. 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի 1-ին կետի, 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի և 395 հոդ. 1-ին մասի մեղադրանքով: Վերջինս սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը զբաղեցրել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի չորրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը, ունի գեներալ-մայորի բարձրագույն զինվորական կոչում:

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, ազգությամբ լեզգի Թեհրան Ջավիդ Օղլու Մանսիմովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ՀՀ քր. օր. 390 հոդ. 1-ին մասի, 1-ին, 2-րդ, 3-րդ կետերի և 391 հոդ. 3-րդ մասի մեղադրանքով, իսկ ադրբեջանցի Անվար Զաքարիյյա Օղլու Էֆենդիևի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ՀՀ քր. օր. 384-րդ հոդ. 2-րդ մասի, 390-րդ հոդ. 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի 1-ին կետի, 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 4-րդ մասի 4-րդ կետով և 391-րդ հոդ. 3-րդ մասի մեղադրանքով:

Այազ Բինյաթ Օղլու Հասանովը հետախուզվում է ՀՀ քր. օր. 384-րդ հոդ. 2-րդ մասի, 390-րդ հոդ. 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի 1-ին կետի, 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 4-րդ մասի 4-րդ կետով և 391-րդ հոդ. 3-րդ մասի մեղադրանքով:

Մայիս Շուքյուր Օղլու Բարխուդարովի (լուսանկարում) նկատմամբ եւս հայտարարվել է հետախուզում ՀՀ քր. օր. 384-րդ հոդ. 2-րդ մասի, 387-րդ հոդ. 1-ին մասի, 390-րդ հոդ. 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի 1-ին կետի, 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի և 395-րդ հոդ. 1-ին մասի մեղադրանքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930