Ցուցարարները, երբ ՀՀ ոստիկանության շենքի մոտից երթով շարժվում էին Կորյուն փողոցով, պատշգամբներից քաղաքացիները դրոշներով ողջունում էին նրանց։ Իշխան Սաղաթելյանը, նրանց հոդորեց դրոշով իջնել ու ուղեկցել իրենց։
Նրանցից մեկը՝ մի տղամարդ դրոշով իջավ և միացավ ցուցարարներին։
Այս պահին ցուցարարները Ֆրանսիայի հրապարակում են։ Հարթակից հայտարարվեց, որ ցուցարարներին բաժանվում են թռուցիկներ, որոնց վրա կա QR կոդ, որի միջոցով կարող են ծանոթանալ բոլոր գործողություներին։ Նաև հայտնեցին, որ Արցախի Ավետարանոց գյուղի բնակիչները ևս Ֆրանսիայի հրապարակում իրենց գյուղի անունով վրան են տեղադրել։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































