Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիել Իոաննիսյանը՝ Մանուել Մանուկյանի ձերբակալման մասին․ «Տվյալ անձի գործողություններում առերեւույթ խուլիգանական հատկանիշներ կային»

Մայիս 06,2022 23:03

«Ոչ վարկային թալանին» նախաձեռնության ղեկավար Մանուել Մանուկյանին, որը դիմադրության շարժման մասնակիցներից է, ձերբակալել են եւ պատրաստվում են մեղադրանք առաջադրել։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գայանե Պապոյանը։

«Մեղադրանքը փողոցը չթույլատրված մասով անցնելու համար է, բնականոն երթեւեկությունը խաթարել է։ Խուլիգանություն են դիտարկում։ Պատրաստվում են կալանքի միջնորդություն ներկայացնել։ Մենք, բնականաբար, բողոքարկելու ենք»,-ասաց Պապոյանը։

Նրա վստահեցմամբ՝ Երեւան քաղաքի քննչական վարչությունում պարզել են, որ Մանուկյանին ձերբակալել են «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Դանիել Իոննիսյանի դիմումի հիման վրա։

Մանուել Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում մի քանի տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է դիմադրության շարժման ժամանակ ԵՊԲՀ –ի մոտակայքում փողոց փակում։

Փաստաբան Գայանե Պապոյանը դեպքի վերաբերյալ ֆեյսբուքում գրառում է կատարել․«Բերման ենթարկելիս վնասվածք են հասցրել Մ. Մանուկյանի ձեռքին։ Ըստ բժշկի նախնական գնահատման՝ հնարավոր է կոտրվածք»:

Դանիել Իոաննիսյանն Aravot.am –ի հետ զրույցում,  արձագանքելով դեպքին եւ իրավապահներին տված իր դիմումին, ասաց․«Մեր գնահատականն այն է, որ տվյալ անձի գործողություններում առերեւույթ խուլիգանական հատկանիշներ առկա եղել են»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031