Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս եւ բելառուս շախմատիստները ՖԻԴԵ-ի դրոշի ներքո կարող են խաղալ մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը

Մայիս 17,2022 13:42

Սկզբում այս որոշումը ուժի մեջ էր մինչեւ մայիսի 31-ը, եւ ժամկետը լրանալու դեպքում շախմատիստները ավտոմատ կերպով վերադարձվելու էին իրենց ազգային ֆեդերացիաներ: Սակայն հայտնի է դարձել, որ ՖԻԴԵ-ն նրանց միջազգային մրցումներին մասնակցելու թույլտվության ժամկետը երկարացրել է վեց ամսով: Այս մասին տեղեկացրել է ՖԻԴԵ-ի մամուլի ծառայությունը:

Շախմատի միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես գալու թույլտվություն ստանալու համար այս երկու երկրների շախմատիստները պետք է  հարցում ուղարկեն ֆեդերացիա:

Հիշեցնենք, որ ՖԻԴԵ-ի խորհուրդը Ռուսաստանի եւ Բելառուսի հավաքականներին արգելել է հանդես գալ իր հովանու ներքո անցկացվող մրցումներում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031