Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Բլինքեն-Չավուշօղլու հանդիպմանը քննարկվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցը

Մայիս 19,2022 23:33

ԱՄՆ-ում կայացել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը: Այն տեղի է ունեցել «Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի» ձևաչափի շրջանակներում: Ըստ Չավուշօղլուի՝ հանդիպումն անցել է «շատ դրական մթնոլորտում»:

Կողմերը քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերություններին  առնչվող առանցքային հարցեր, ինչպես նաև այնպիսի տարածաշրջանային խնդիրներ, ինչպիսիք են Սիրիան, Լիբիան և Ուկրաինան: Խոսվել է նաև F-16 կործանիչների, ինչպես նաև Շվեդիայի ու Ֆինլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիայի համար անընդունելի է, որ այն երկրները, որոնք ցանկանում են դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, աջակցում են Թուրքիային թիրախավորող «ահաբեկչական կազմակերպություններին»:

Քննարկվել է նաև Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Աղբյուր`    Ermenihaber/TRT

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031