Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետը մասնակցել է «Երևանի տեխնոլոգիական ֆորում 2022»-ին

Մայիս 21,2022 17:00

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մասնակցել է «Երևանի տեխնոլոգիական ֆորում 2022»-ին (Yerevan Tech Forum 2022): Նախաձեռնության նպատակն է մեկ հարթակում համախմբել տեխնոլոգիական ոլորտների մասնագետներին ու ընկերություններին՝ համատեղ քննարկելու արագ փոփոխվող աշխարհում ծառացած մարտահրավերները, մշակել դրանց լուծումները:

Ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ քաղաքապետն ընդգծել է նորագույն տեխնոլոգիաների կիրառման կարևորությունը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է այսօր քաղաքում կիրառվող որոշ սմարթ (խելացի) լուծումներն ու շեշտել, որ քաղաքային իշխանությունն աշխատանքներ է տանում հատկապես տրանսպորտի ոլորտում դրանք զարգացնելու ուղղությամբ:

Ֆորումի ընթացքում քննարկվել է նաև Երևանը՝ որպես նոր տեխնոլոգիական կլաստեր ձևավորելու հնարավորությունը:

Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 25 տեղական ու միջազգային խոսնակ, 30 ընկերություն և ոլորտով հետաքրքրված 1000-ից ավելի անհատ:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շրջել է նաև ֆորումի տաղավարներով, զրուցել մասնակիցների հետ, քննարկել ոլորտային մի շարք թեմաներ:

 ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031