Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի հայ մարդ այս իրավիճակից շահած դուրս չի գալու՝ ուզում է նիկոլական լինի, նիկոլապաշտ, թե՝ նիկոլահպատակ». Արտակ Զաքարյան

Մայիս 24,2022 09:49

«Սա նշանակում է, որ ոչ թե նշաձողն իջեցրել են, այլ, ընդհանրապես նշաձող գոյություն չունի մենք նույնիսկ 88 թվականի վիճակից ավելի վատ վիճակում ենք հայտնվել, որովհետեւ այն ժամանակ գոնե կար Խորհրդային տարիներից մնացած ինչ-որ կարգավիճակ: Նիկոլը նույնիսկ այդ կարգավիճակն է ավիրել», – այսօր մեկնաբանելով Ալիեւ-Փաշինյան-Շառլ Միշել եռակողմ հանդիպման  արդյունքներին ասաց պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը: Նա նույնպես մասնակցում էր այսօր Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած «Դիմադրության» շարժման կազմակերպած երթին:


Նրա խոսքով, Շառլ Միշելի հայտարարության մեջ նույնիսկ չկա «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը, ինչը նշանակում է, որ այլեւս գոյություն չունի ինքնորոշման իրավունքի համար պայքարի կարեւորագույն միջազգային սկզբունքը, որով շատ ազգեր ինքնորոշվում են:

Արտակ Զաքարյանի խոսքով, ընդդիմության պայքարը այս «ազգակործան» ծրագրերը կասեցնելն է. «Ոչ մի հայ մարդ այս իրավիճակից շահած դուրս չի գալու՝ ուզում է նիկոլական լինի, նիկոլապաշտ, թե՝ նիկոլահպատակ»:

Արտակ Զաքարյանի խոսքով, հիմա ոչ թե միայն Զանգեզուրի միջանցքի մասին է խոսքը, այլեւ դրանք այս հանդիպումից հետո պարզ դարձավ, որ դրանք դարձել են երեք միջանցքներ. «Թուրքիա-Նախիջեւան-Ադրբեջան կապն ապահովելու են ՀՀ-ի սուվերեն տարածքով, որտեղ ոչ մի խոսք չկա, ՀՀ-ի դերակատարության եւ նրա սուվերեն տարածքի նկատմամբ վերահսկողության մասին: Սա խայտառակություն է: Հայրենիք հանձնելու լավագույն օրինակ պատմությունը չի ունեցել»:

Նրա համոզմամբ, այս գործընթացը ե՛ւ պատերազմի վտանգ է իր մեջ պարունակում, ե՛ւ տարածքներ կորցնելու հստակ ազդակ, ե՛ւ նաեւ Արցախից հրաժարվելու կոնկրետ համաձայնություն:

Երթի մասնակիցները վանկարկում էին՝ «առանց նիկոլ Հայաստան»:




Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031