Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ու Կուբան կհամագործակցեն առողջապահական ոլորտում

Մայիս 25,2022 18:04

Հայաստանն ու Կուբան առողջապահական ոլորտում գործակցության համաձայնագիր ստորագրելու պայմանավորվածություն են ձեռք բերել:

Ժնևում անցկացվող Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովի շրջանակներում հանդիպել են Հայաստանի առողջապահության և Կուբայի հանրային առողջության նախարարները: Անահիտ Ավանեսյանն ու Խոսե Անխել Պորտալ Միրանդան քննարկման շրջանակներում անդրադարձել են երկու երկրների առողջապահական համակարգերի առաջնահերթություններին:

Մասնավորապես, պայմանավորվել են գործակցել առողջության առաջնային պահպանման օղակի, առողջության համապարփակ ապահովագրության, հետբուհական բժշկական կրթության, կլինիկական հետազոտությունների ոլորտներում: Խոսե Անխել Պորտալ Միրանդան Անահիտ Ավանեսյանին հրավիրել է Կուբա: ՀՀ առողջապահության նախարարն էլ իր հերթին հրավիրել է Կուբայի հանրային առողջության նախարարին` մասնակցելու հոկտեմբերի 5-7-ին Երևանում կայանալիք Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպմանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031