Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում երրորդն է

Հունիս 06,2022 15:35 Share

Հայաստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում երրորդն է: Հավաքականի կազմում հաջողություններ են գրանցել նաև հայկաշենցի Արսեն Մարտիրոսյանը և հայթաղցի Անդրանիկ Կարապետյանը:

Արսեն Մարտիրոսյանը (109 կգ) երկամարտում արժանացել է բրոնզե մեդալի, իսկ Անդրանիկ Կարապետյանը «Փոքր» արծաթե մեդալ է նվաճել:

Գրանցած արդյունքների համար շնորհավորում ենք Հայաստանի ծանրամարտի հավաքականին և նորանոր ձեռքբերումներով ուղեկցվող մրցելույթներ ցանկանում:

Հիշեցնենք, որ պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող Մարզական օբյեկտների շինարարության ծրագրի շրջանակում Արմավիրի մարզի Ջրառատ բնակավայրում ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոց է կառուցվում: Այն լավագույն պայմաններ կապահովի մարզի ծանրամարտիկների ֆիզիկական պատրաստվածության համար և կնպաստի մարզաձևի զարգացմանը:

Ծրագրի իրականացման համար 2021 թվականին փաստացի հատկացվել է 147 մլն 536․4 հազ․ դրամ, իսկ 2022-ի համար նախատեսված է 394 մլն 348․2 հազ․ դրամ:

Արմավիրի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել