Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին դատախազները «կոչումները» ստացել են նշանակումից հետո. civilnet

Հունիս 20,2022 11:37

Civilnet. «Ժողովուրդ» օրաթերթը հունիսի 17-ին «Աննա Վարդապետյանը չի համապատասխանում դատախազին ներկայացվող պահանջներին» վերնագրով հոդված է հրապարակել։

Հրապարակման մեջ նշվում է, թե ի տարբերություն բոլոր նախկին դատախազների՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գլխավոր դատախազի թեկնածու, ներկայում վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը չունի պաշտոնին համապատասխան որևէ կոչում։

Դասային աստիճանների մասին մոլորեցումը

Տարածվող հրապարակման մեջ նշվում է, որ ի տարբերություն Վարդապետյանի՝ բոլոր նախկին դատախազները ունեցել են «կոչումներ»։

Մեջբերվում է, օրինակ, որ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական է եղել։ Հիշատակվում են նաև նախկին դատախազներ Աղվան Հովսեփյանի և Արամ Թամազյանի դասային աստիճանները։

«Ասել է թե՝ բոլոր դատախազները կոչումներ են ունեցել, սակայն Աննա Վարդապետյանը չունի, ինչը ենթադրել է տալիս, որ նրան կընտրեն դատախազ ու նոր կոչում կտան»,- նշված է հոդվածում։

Այս պնդումը, հաշվի առնելով հրապարակման վերնագիրը, ինքին մոլորեցնող է, քանի որ գլխավոր դատախազ դառնալու համար դատախազության դասային աստիճան ունենալը պարտադիր պայման չէ։

«Դատախազության մասին» օրենքի 34-րդ հոդվածում նշված են դատախազ դառնալու սահմանափակումները, որտեղ դասային աստիճան չունենալու դեպքում որևէ արգելանք կամ սահմանափակում նշված չէ: Նման նախապայման չկա նաև թեկնածուի նկատմամբ պահանջներ սահմանող մյուս հոդվածներում։

Հակառակը` ընտրված և արդեն նշանակված գլխավոր դատախազին շնորհվում է իր պաշտոնին համապատասխան դասային աստիճան` անկախ նրանից, թե մինչ այդ նա ունեցել է աստիճան, թե ոչ:

Այսպես, «Դատախազության մասին» օրենքի 46-րդ հոդվածում նշվում է, որ դատախազության համակարգի պաշտոններում նշանակվելիս «դատախազին շնորհվում է սույն օրենքի 45-րդ հոդվածով սահմանված՝ տվյալ պաշտոնին համապատասխանող նվազագույն դասային աստիճանը»։

Իր հերթին 45-րդ հոդվածը սահմանում է, որ «Գլխավոր դատախազի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության պետական խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանը»։

Այսինքն, նշանակումից հետո Աննա Վարդապետյանին շնորհվելու է արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի «կոչում»՝ օրենքի պահանջին համապատասխան։

Նախկին դատախազների նշված «կոչումները» ևս ստացել են նշանակումից հետո

Հիշատակված երեք նախկին գլխավոր դատախազները՝ Գևորգ Կոստանյանը, Աղվան Հովսեփյանը և Արամ Թամազյանը, հոդվածում մատնանշված դասային աստիճանները ստացել են իրենց պաշտոնում նշանակվելուց հետո։

Այսպես, Գևորգ Կոստանյանը Ազգային ժողովի կողմից 2013-ի հոկտեմբերի 10-ին գլխավոր դատախազ նշանակվելու պահին ունեցել է արդարադատության առաջին դասի խորհրդականի աստիճան, քանի որ մինչ այդ եղել է զինվորական դատախազ։

Հրապարակման մեջ նշված երկրորդ դասի պետական խորհրդականի աստիճանը Կոստանյանը ստացել է նշանակվելուց միայն երկու տարի անց՝ 2015-ի դեկտեմբերի 28-ին։ Կոստանյանը հեռացել է պաշտոնից 2016-ին։

Հայկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930