Լրահոս
Օրվա լրահոսը

Բունդեսթագի պատգամավորների հետ հանդիպմանը հայկական պատվիրակությունը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակը Հայաստանում

Հուլիս 07,2022 13:16

ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատվիրակությունը Գերմանիա այցի շրջանակում հուլիսի 5-ին հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի Սոցիալ -դեմոկրատական կուսակցության (SPD) արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Նիլս Շմիդի, Բունդեսթագի նույն խմբակցության պատգամավորներ Դիրք Վիզեի, Յոհաննես Շրափսի եւ Մարթին Գերսթների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային իրադրության, միջազգային համագործակցության եւ երկկողմ խորհրդարանական հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանն ուղղված հարցեր:

Հայկական պատվիրակությունը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակը Հայաստանում եւ տարածաշրջանում, բարձրաձայնել հայկական մշակութային ժառանգության պահպանության մարտահրավերների մասին: Քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման հետ կապված հիմնահարցերը:

Երկուստեք կարեւորվել են խորհրդարանական համագործակցությանն ուղղված քայլերը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031