Լրահոս
Օրվա լրահոսը

Փարիզն ու Երևանը վերահաստատում են իրենց երկարատև և ամուր կապերը

Հուլիս 08,2022 22:44

Փարիզն ու Երևանը վերահաստատում են իրենց երկարատև և ամուր կապերը: Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հյուրընկալել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին: Հանդիպման շրջանակում կողմերը նախանշել են այն առաջնահերթությունները, որոնք առաջիկա տարիներին կդառնան գործնական ծրագրեր:

Մասնավորապես, համաձայնություն է ձեռք բերվել մշակութային, կանաչապատման ոլորտներում գործակցության ընդլայնման ու երիտասարդական կենտրոնների ստեղծման շուրջ:

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն շնորհակալություն է հայտնել Երևանի գործընկերոջը՝ հրավերն ընդունելու համար, և ընդգծել, որ այցը շոշափելի արդյունքներ գրանցելու նոր խթան կհանդիսանա:

Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետը Փարիզի գործընկերոջը նվիրել է տաղանդավոր գեղանկարիչ Մարտին Ակողլյանի «Սարերում» ստեղծագործությունը: Այն արվեստագետը հատուկ պատրաստել է Անն Իդալգոյի համար: Կտավում պատկերված է հայկական ավանդական պարը, որը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարող ու հաղթող՝ ընդհանրական կերպարը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031