Լրահոս
Օրվա լրահոսը

Պեկինի փոխքաղաքապետի հետ քննարկվել են գետերի և ջրավազանների մաքրման ոլորտում Պեկինի փորձն ու Երևանում դրա կիրառման հնարավորությունները

Հոկտեմբեր 19,2026 11:27 Share
Աջակցեք aravot.am-ին

COP17-ի շրջանակում Երևան է ժամանել Պեկինի փոխքաղաքապետ Վեն Սյանի գլխավորած պատվիրակությունը։
Երևանյան լճի տարածքում պատվիրակությանը դիմավորել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժ\պ Սիրարփի Հայկազյանը։

Ներկայացվել են լճի ջրի որակին, ջրամբարի սեյսմակայունությանը և նստվածքների մաքրմանն առնչվող հիմնախնդիրները։ Ներկայացվել է նաև առաջիկայում իրականացվելիք բարեկարգման հայեցակարգը՝ Երևանյան լիճն ու հարակից տարածքն ավելի մաքուր, բարեկարգ և գրավիչ դարձնելու նպատակով։

Քննարկվել են գետերի և ջրավազանների մաքրման ոլորտում Պեկինի փորձն ու Երևանում դրա կիրառման հնարավորությունները։

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել