Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն անցած տարիների ընթացքում արտաքին ներդրումներ ներգրավելու առումով բավականին հետ է մնում մրցակից երկրներից. Միջազգային փորձագետ

Հուլիս 22,2022 19:35

Ըստ փորձագետի, Հայաստանի արտաքին ներդրումները ՀՆԱ-ի մեջ 1,7 տոկոսն են կազմել, ինչը շատ քիչ է:

Ներդրումների բարեփոխումների ճանապարհային քարտեզը ներկայացնելու համար Հայաստան են ժամանել միջազգային փորձագետներ: Այսօր փորձագետ Հենրի Լորենդըլ քարտեզի շնորհանդեսի ժամանակ ասաց, որ այն Հայաստանի օրենսդրության, կատարյալ մի փաստաթուղթ է եւ ընդգրկում է բոլոր առանցքային քաղաքականությունները, արտաքին ներդրումների գրավման հիմնական ոլորտները՝ իր մեջ մարմնավորելով լավագույն փորձն ու Հայաստանի պահանջները. «Այն շատ իրատեսական է ու ռացիոնալ խորհուրդներ է տալիս»,-ասաց նա: Միջազգային փորձագետը գտնում է, որ միջազգային արժեքների ստեղծման շղթաներում Հայաստանի մասնակցությունն ավելացնելու համար պետք է ներգրավել բազմազգ կոորպորացիաների, ինչ համար Հայաստանում պետք է հզորացնել արտահանմանն ուղղված գործունեությունը՝ ոչ միայն տարածաշրջան այլ նաեւ դեպի աշխարհ:

«Այս քարտեզում Հայաստանը ցույց է տվել, որ մեծ առաջընթաց է ունեցել մարդկային զարգացման, նյութատեխնիկական ու հմտությունների զարգացման տեսակետից: Այս քարտեզը կօգնի նաեւ նոր ստեղծվող շուկաներին»,-ասաց փորձագետը: Նրա խոսքով, երկրում պետք է արվեն տեխնոլոգիական ներդրումներ, որպեսզի տաղանդները երկրից դուրս չգան՝ ինչպես որ աֆրիկյան երկրներում են: Նա ճանապարհային քարտեզի առկայությունը նաեւ կարեւոր է համարում այն բանի համար, որպեսզի Հայաստանի բազմամիլիոնանոց սփյուռքն օգտագործվի:
Ասաց, որ արտաքին ներդրումները կարեւոր են այն առումով, որ խթանում են տարածշրջանային զարգացումները՝ մասնավորապես բարձրացնելով աղքատ տարածաշրջանի տնտեսական մակարդակը:

Փորձագետը գտնում է, որ Հայաստանն անցած տարիների ընթացքում այնքան էլ լավ չի գործել արտաքին ներդրումներ ներգրավելու առումով  եւ բավականին հետ է մնում մրցակից երկրներից: Նա ասաց, որ մեր երկրի արտաքին ներդրումները ՀՆԱ-ի մեջ 1,7 տոկոսն են կազմել, ինչը շատ քիչ է:

Նրա խոսքով, Հայաստանում գործարար միջավայրը բավականին լավն է, մրցակցային է, թե՛ հարկերի, թե՛ գործ անելու տեսակետից, բայց այն կատարյալ չէ, կարելի է ուժեղացնել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031