Լրահոս
Օրվա լրահոսը

Հորդորում ենք հայրենի իշխանություններին` հարգել Ավետիք Չալաբյանի օրինական իրավունքները․ ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ

Հուլիս 31,2022 21:03

Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հայտարարությունը

Վերջին շաբաթներին խորը մտահոգությամբ և տագնապով էինք հետևում հայրենիքում մեր բազմաթիվ եղբայրների ազատազրկմանը` նրանց քաղաքական հայացքների և գործողությունների հանգամանքով պայմանավորված: Մասնավորաբար, մեզ խորապես անհանգստություն պատճառեց մեր եկեղեցու նվիրյալ զավակ, բարերար և մտավորական  Ավետիք Չալաբյանի ազատազրկումը:

Ավետիքը մեր Եկեղեցու հավատավոր հոտի խոնարհ զավակ է, առաքինի և պարկեշտ անձնավորություն, իր երկրի հայրենապաշտ նվիրյալ,  ընտանիքի օրինակելի հայր:

Դժվար է հավատալ, որ նույնիսկ պայքարի բովում նա ընդունակ էր խախտել օրենքը, առավել դժվար է պատկերացնել, որ ազատության մեջ գտնվելով, նա որևէ վտանգ ներկայացնի այն պետության համար, որին նվիրումով ծառայել է ողջ գիտակից կյանքի ընթացքում:

Օրերս գոհունակությամբ իմացանք, որ Ավետիք Չալաբյանը բազմաթիվ ապօրինություններից հետո վերջապես դուրս է եկել ազատություն, թեև դատական գործընթացը շարունակվում է:

Հորդորում ենք  հայրենի իշխանություններին` հարգել Ավետիք Չալաբյանի օրինական իրավունքները, ապահովել նրա վաստակած ազատությունը, և դատական գործը շարունակել բացառապես օրենքի ոգու և տառի խստիվ պահպանությամբ։

Աստված պահապան մեր սուրբ հայրենիքին և նրա նվիրյալ զավակներին

Հայտարարությունից հետո  Ավետիք Չալաբյանը իր ՖԲ էջում նշել է․

Իմ խորին երախտիքն եմ հայտնում մեր հոգևոր հայրերին, մասնավորապես, գերաշնորհ Եզրաս Սրբազանին, այս սկզբունքային դիրքորոշման, և կարևոր բարոյական աջակցության համար: Որպես Հայ առաքելական եկեղեցու խոնարհ զավակ, պատրաստ եմ անմռունչ կրել ինձ բաժին հասած փորձությունները, և հույսով, հավատով ու վճռականությամբ ծառայել մեր երկրում բարու հաղթանակին: Աստված բոլորիս պահապան և առաջնորդ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031