Լրահոս
Օրվա լրահոսը

Միակ բանը, որ անձամբ գիտեմ Վարդանյանների ընտանիքի մասին, այն է, որ նրանց որդին ժամկետային ծառայություն է անցել Արցախի պաշտպանության բանակում. Սենոր Հասրաթյան

Սեպտեմբեր 03,2022 22:29

Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը

Դե ինչ, Ռուբեն Վարդանյանի շուրջ երկու օր ընթացող իրարամերժ «քննարկումներն» արդեն ոնց որ հանդարտվում են… Ասեմ, որ անձամբ չեմ ճանաչում նրան, բայց բավականին հաճախ եմ լսել ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում նրա կողմից նախաձեռնված մի շարք ազգանպաստ ծրագրերի մասին:

Միակ բանը, որ անձամբ գիտեմ Վարդանյանների ընտանիքի մասին՝ դա այն է, որ նրանց որդին՝ Դավիթը, Արցախի հանդեպ չունենալով սահմանադրական որևէ պարտականություն՝ 2015-ից ժամկետային ծառայություն է անցել Արցախի պաշտպանության բանակում…

Հ.գ. Չէի զարմանա, եթե «չար լեզուներն» ընդօրինակման արժանի այս քայլն արժեզրկելու համար տակավին «գործի դնեն» իրենց հիվանդ երևակայությունը և Դավիթին ներկայացնեն որպես օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից «ներդրված գործակալ …»։

Հ.գ.գ. Ի դեպ, մի ժամանակ էլ մեր շրջապատում կային մարդիկ, ովքեր նման «լուրեր» էին տարածում Մոնթեի մասին, երբ վերջինս նոր էր եկել Արցախ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930