Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի նախագահականը գիրք է հրատարակել, որի մեջ անդրադարձ կա Հայաստանին

Սեպտեմբեր 05,2022 20:20

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունն այդ երկրի արտաքին քաղաքականության վերաբերյալ գիրք է հրատարակել։

«Թուրքիայի առանցքային դերը տարածաշրջանային համագործակցությունը և կայունությունն ամրապնդելու հարցում» անվանումով այդ գիրքը երկլեզու է՝ թուրքերեն և ռուսերեն, կազմված է 5 գլխից, որոնցում ներկայացված է Թուրքիայի «նախաձեռնողական և մարդասիրական դիվանագիտությունը»:

Առաջին գլխում ներկայացված է տարածաշրջանային բախումները դադարեցնելու և խաղաղություն հաստատելու ուղղությամբ Թուրքիայի ջանքերը: Այդ շրջանակում նկարագրվել են Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը դադարեցնելու ուղղությամբ Թուրքիայի դիվանագիտական նախաձեռնությունները և դրանց արդյունքում ԹՀ-ում անցկացված հանդիպումները:

Երկրորդ գլխում անդրադարձ է կատարվել ԹՀ-ի միջնորդական ջանքերին՝ ուղղված աշխարհում այնպիսի ճգնաժամերի լուծմանը, որոնք ծանր անդրադարձ էին ունենում բազմաթիվ երկրների վրա: Մասնավորապես խոսվում է Ուկրաինայի նավահանգիստներից պարենի արտահանման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման հարցում Թուրքիայի դերակատարման մասին:

Երրորդ գլխում ներկայացվել է ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի ջանքերը:

Չորրորդ գլուխը վերաբերում է Արևելյան Միջերկրականում իրավիճակին: Նշվել է, որ Թուրքիան Արևելյան Միջերկրականում պաշտպանում է իր իրավունքները, որոնք բխում են միջազգային իրավունքից և հիմնված են արդարության վրա:

Հինգերորդ գլուխը ներառում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են  տարածաշրջանային համագործակցության գործընթացներում Թուրքիայի բազմակողմանի նպաստը, Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունները, Բաքվի և Թուրքիայի միջև ուղիղ (տրանսպորտային) կապի  ապահովման ուղղությամբ ջանքերը և նախկին հակամարտության գոտիներն առևտրի համար վերաբացումը:

Աղբյուր`    iletisim.gov.tr/ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930