Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերյանի բնակիչ. «Ինչպե՞ս կարելի է Երևանում նստել ու հանգիստ խղճով նման տեղեկություն տարածել։ Գոնե մտածու՞մ են ինչ է զգում սահմանին ապրող մարդը»

Սեպտեմբեր 23,2022 22:50

Սահմանամերձ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի բնակիչներն Aravot.am–ի հետ զրույցում  նշեցին, որ սահմանին խաղաղ է, իսկ սահմանագոտուց բնակիչների տարհանման մասին տեղեկացել  են համացանցից։  «Ինչպե՞ս կարելի է Երևանում նստել ու հանգիստ խղճով նման տեղեկություն տարածել։ Գոնե մտածու՞մ են ինչ է զգում սահմանին ապրող մարդը այդ լուրերը կարդալիս»,- վրդովվեց մեր զրուցակիցը։

Համացանցում տարածված տեղեկությունը  քիչ առաջ հերքել է նաև Տավուշի մարզպետարանը։  Վերջինս հորդորում է չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել  սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը և տեղեկացնում, որ Տավուշի մարզում սահմանային իրավիճակը հանգիստ է:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930