Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Խաչկարի նոր հատորյակներն ընթերցողի սեղանին են 

Սեպտեմբեր 29,2022 17:43

Այսօր Հայաստանի գրողների միության կլոր սրահում տեղի ունեցավ ամերիկաբնակ գրող, հրապարակախոս, թարգմանիչ, ԱՄՆ հայ գրողների միության փոխնախագահ, «Տիր» և «Ծիր կաթին» պարբերականների գլխավոր խմբագիր Խաչկարի (Կարեն Խաչատրյան) երկերի 5 հատորյակի և «Ակնարկների ժողովածու» երկհատորյակի շնորհանդեսը: Հատորյակները հրատարակել է «Արմավ» հրատարակչությունը։

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը կարևոր ու ողջունելի համարեց Խաչկարի գրական ու ստեղծագործական ճանապարհը և խոսեց հրատարկված հատորյակների գեղարվեստական արժեքի մասին։

Ելույթներ ունեցան նաև ՀԳՄ քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը, որը ընդհանրական ներկայացրեց հատորյակներն ու շեշտեց, որ գրականության առանցքում պատմավեպեր գրող հեղինակներ քիչ ունենք, որոնցից մեկն էլ Խաչկարն է։

«Արմավ» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արմեն Ավանեսյանը նույնպես կարևորեց Խաչկարի գրականությունը, նշելով դրա հիմնական առանձնահատկություններն ու ասելիքի բովանդակությունը։

Ակնարկների առաջին հատորում տեղ են գտել պատմագրական «Նրանք և մենք» և ճանաչողական «Մատնահետքերի մասին» ակնարկները։ Իսկ երկրորդում` «Գիտությունը և կրոնը» ճանաչողական և «Զուգահեռ աշխարհներ» իմացական, «Մարդկային լեզու» տեղեկատվական, «Տղամարդը և կինը» զգայացուցչական ակնարկները։

Խաչկարի «Երկերի ժողովածուն», որը 5 հատորով է հրատարակվել, ամփոփում է «Ենիչերին», «Սև այգիների արյունոտ ծառուղիներում» պատմավեպերը, «Ամենաթանկ պարգևը» պատմվածքը, «Պատգամ» հրապարակագրական թատերգությունը, «Կյանքի անսպասելի շրջադարձերը» պատմական վիպակը, «Վերջին միապետի վախճանը» ողբերգությունը, ինչպես նաև բանաստեղծություններ, «Պատռված դիմակը», «Որտեղ օրենքն անզոր է» առեղծվածավեպերը, «Կյանքի ելևէջներ» ժողովածուից նովելներ, թարգմանություններ։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Լուսանկարները` հեղինակի 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930