Լրահոս
Օրվա լրահոսը

«Պուտինը հասկացրեց, որ չփորձեք խնդիրն իմ ջեբը գցեք»․ Կարեն Քոչարյան

Հոկտեմբեր 28,2022 20:20

«Գալու է օրը, երբ Նիկոլ Փաշինյանը ստիպված է լինելու ընտրել՝ «կամ-կամ»։ «Եւ-եւ» չի կարող լինել։ Պուտինը երեկ փաստացի հասկացրեց, որ չփորձեք խնդիրն իմ ջեբը կամ ՌԴ-ի ջեբը գցեք։ Եթե կուզեք Արցախը լինի Ադրբեջանի կազմում, կհամաձայնենք, չեք ուզի՝ կօգնենք»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, որ Ռուսաստանը հավանություն կտա Հայաստանի համար ընդունելի ցանկացած տարբերակին, սակայն իր կողմից որևէ ճնշում չի բանեցնի:

Հիշեցնենք, որ այս հայտարարությունից հետո Փաշինյանը պարզաբանեց, թե ռուսական կողմի առաջարկներն ընդունում է։

«ՀՀ-ն փաստացի դարձել է Սիրիա․ աստված մի արասցե, որ դառնա Ուկրաինա»,-հավելեց  Կարեն Քոչարյանը։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31