Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

ԱՄՆ պետքարտուղարություն․ «ԱՄՆ-ից ավելի մեծ աջակից չկա Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանը և անկախությանը»․ «Ամերիկայի ձայն»

Հոկտեմբեր 30,2022 11:23

ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ ամենօրյա հարցուպատասխանի ընթացքում պատասխանել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման մասին հարցին, մասնավորապես ՌԴ նախագահ Պուտինի՝ այս առիթով արված մի շարք հայտարարությունների վերաբերյալ: Իր խոսքում խոսնակ Փրայսը, մասնավորապես, ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ մտադրությունների վերաբերյալ շարունակվում է ապատեղեկատվություն տարածվել, այդ թվում՝ Մոսկվայից։ Ըստ նրա՝ Միացյալ Նահանգները տասնամյակներ շարունակ հանդիսացել է և շարունակում է հանդիսանալ այս երկու երկրների գործընկեր, ասել է Փրայսը:

«ԱՄՆ-ից ավելի մեծ աջակից չկա Հարավային Կովկասի երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանը և անկախությանը։ Հայաստանի, Ադրբեջանի անկախության վերականգնումը 1991 թվականին Խորհրդային Միությունից կարևոր իրադարձություն էր, որը երաշխավորեց այս երկրներից յուրաքանչյուրի իրավունքը՝ անկախ Մոսկվայից կամ աշխարհի որևէ այլ երկրից հետապնդելու իր արտաքին քաղաքական և սեփական շահերը։

Այսպիսով, երբ մենք շփվում ենք Հայաստանի և Ադրբեջանի հետ, դա անում ենք միայն մեկ նպատակի համար. այն է՝ վերջ դնել բռնությանը և այս երկրներն ուղղորդել դեպի կայուն և համապարփակ խաղաղության ճանապարհ: Մենք խրախուսել ենք և հստակ ասել այս երկրներին՝ Հայաստանին և Ադրբեջանին, որ նրանք պետք է հանդիպեն այն ձևաչափով, որն առավել օգտակար է իրենց համար։ Մենք հավատում ենք ուղղակի երկխոսության արդյունավետությանը՝ խնդիրների լուծման և այդ կայուն խաղաղության հասնելու համար»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31