Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Քրիստիննե Գրիգորյան խոսել է կանանց սոցիալական, քաղաքական, տնտեսական հզորացման անհրաժեշտության և առաջիկա ծրագրերի մասին

Նոյեմբեր 04,2022 11:19 Share

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Համաշխարհային Բանկի` Հայաստանում պետական հատվածի արդիականացման երրորդ և չորրորդ ծրագրերն (PSMP 3 և PSMP 4) իրականացնող թիմի ներկայացուցիչներին:

Պաշտպանը գոհունակություն է հայտնել հանդիպման համար, ներկայացրել հաստատության գործառույթները ու նշել, որ հաստատությունը հասարակության կողմից ունի վստահության բարձր մակարդակ։

Գրիգորյանը խոսել է կանանց սոցիալական, քաղաքական, տնտեսական հզորացման անհրաժեշտության և առաջիկա ծրագրերի մասին, անդրադարձել սեռով պայմանավորված բռնության ու ընտանիքում բռնության դեպքերի կանխարգելման վերաբերյալ տարվող աշխատանքներին։

Զրուցակիցները քննարկել են Պաշտպանի հաստատության ինստիտուցիոնալ հզորացմանն աջակցելու տարբերակներ, մասնավորապես՝ հաստատության կողմից կիրառվող գործառնական համակարգերի թվայնացման, արդիականացման և տվյալների անվտանգության վերաբերյալ հարցեր, պայմանավորվել հաջորդիվ գործողությունների վերաբերյալ:

Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել