Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավինյանը փոխվարչապետ եղած ժամանակ էլ ասաց, որ Կոնդով զբաղվում է, բայց կառուցապատում այդպես էլ տեղի չունեցավ». «Ժողովուրդ»

Նոյեմբեր 11,2022 10:34 Share

Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ դեռեւս հոկտեմբերի 8-ին Աջափնյակի բնակիչների հետ ունեցած հանդիպումն այդքան էլ հարթ չի անցել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ավինյանին անակնկալի է բերել հանգամանքը, որ, ի թիվս աջափնյակցիների, իր հետ հանդիպման է գնացել նաեւ Կոնդի մի բնակչուհի, որ կոնկրետ պատասխաններ ստանալու ակնկալիքով բավականին սուր հարցեր է ուղղել նախկին փոխվարչապետին:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տիկին Նաիրան նշեց, որ բավականին դժգոհ է այդ հանդիպումից, ապա շարունակեց. «Ավինյանը փոխվարչապետ եղած ժամանակ էլ ասաց, որ Կոնդով զբաղվում է, կառուցապատման ծրագիր կա, այսինքն՝ կառուցապատում պետք է լիներ, բայց երբ ժամանակը եկավ, որ պետք է ասեին՝ ով է հաղթողը, ու երկրորդ փուլին անցնեին, այդպես էլ տեղի չունեցավ»,- դժգոհեց Կոնդի խաբված բնակչուհին:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930