Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվարչապետի օգնականի ընկերությունը արտոնություն է ստացել կառավարությունից. «Փաստերի ստուգման հարթակ»

Նոյեմբեր 11,2022 17:48 Share

fip.am. Կառավարությունը նոյեմբերի 10-ի նիստում որոշում կայացրեց ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տրամադրել «գերակա ոլորտում գործունեություն իրականացնող» «ԴՐԻՄԻ ԴՈՄՍ» ընկերությանը։

Ըստ որոշման հիմնավորման՝ ««ԴՐԻՄԻ ԴՈՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսում է ներմուծել թվով 23 «դոմս» վրաններ՝ վրանատիպ կառուցվածքներ՝ բնության մեջ զբոսաշրջային նոր ուղղությունների զարգացման նպատակով։

Ընկերությունը, ըստ կառավարության, արդեն իսկ իրականացրել է 19 միլիոն դրամի ներդրում և նախատեսում է, ընդհանուր առմամբ, իրականացնել մոտ 80 միլիոն դրամի ներդրում։

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Հայաստանի տարբեր մարզերում։

«ԴՐԻՄԻ ԴՈՄՍ» ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականի ապրիլին։

Ընկերության 50 տոկոս բաժնետերեր են Շուշաննա Կոստանյանը և Սաթենիկ Ղևոնդյանը։ Ընկերության տնօրենը Շուշաննա Կոստանյանի հայրն է՝ Գագիկ Կոստանյանը։

Շուշաննա Կոստանյանը նախորդ տարվա դեկտեմբերից փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի օգնականն է, իսկ 2020 թվականից աշխատում էր Մաթևոսյանի ղեկավարած Արմավիրի մարզպետարանում` որպես զարգացման, զբոսաշրջության ու վերլուծության բաժնի փորձագետ։

Անի ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930