Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Քերոբյանը վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու «Shell» ընկերության մուտքին հայաստանյան շուկա

Նոյեմբեր 17,2022 17:23 Share

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է «Shell» ընկերության ղեկավար կազմին։

Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ։

🔻Նախարարը ողջունել է հյուրերին և վերահաստատել կառավարության պատրաստակամությունը աջակցելու «Shell» ընկերության մուտքին հայաստանյան շուկա՝ ընդգծելով, որ այս քայլը կարևոր ազդակ կլինի համաշխարհային այլ ընկերությունների համար։

🔻Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերության կողմից Հայաստանում գործունեությանն առնչվող հարցերը, դրանց լուծման հնարավորությունները։

🔻«Shell» ընկերությունը բրիտանա-հոլանդական նավթագազային ընկերություն է, որը ներկայացված է աշխարհի 70-ից ավելի երկրներում և հանդիսանում է ամենաճանաչված բրենդը վառելիքի շուկայում։
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել