Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը պատրաստ է ներդրումների համար գրավիչ ուղղությունից վերածվել ներդրումային հարթակի». Պապոյան

Սեպտեմբեր 08,2026 17:18 Share

Սեպտեմբերի 8-ին Դուբայում անցկացվող 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի («Annual Investment Meeting») շրջանակում Գևորգ Պապոյանը մասնակցել է ներդրումներին նվիրված նախարարական կլոր սեղան-քննարկմանը։

Նախարարն անդրադարձել է Հայաստանի արդյունաբերական քաղաքականության առաջնահերթություններին՝ ընդգծելով, որ առաջիկա տասնամյակում շեշտը դրվելու է ժամանակակից և բարձր արտադրողականությամբ արդյունաբերության զարգացման, տեխնոլոգիական արդիականացման, թվայնացման և ավտոմատացման վրա։
Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի հիմնական հնարավորությունները՝ ընդգծելով օտարերկրյա ուղղակի ներդրումների կարևորությունը նոր արտադրական կարողությունների ձևավորման, տեխնոլոգիաների և գիտելիքի փոխանցման, մարդկային կապիտալի զարգացման, ինչպես նաև հայկական ընկերությունների՝ գլոբալ արժեքային շղթաներին ինտեգրման տեսանկյունից։

💬 «Հայաստանը պատրաստ է ներդրումների համար գրավիչ ուղղությունից վերածվել ներդրումային հարթակի՝ համատեղելով կապիտալը, տեխնոլոգիաներն ու մարդկային ներուժը և ստեղծելով արտադրանք տարածաշրջանային ու համաշխարհային շուկաների համար»,– իր խոսքում նշել է նախարարը։

⚙️ Հայաստանի արհեստական բանականության ոլորտում իրականացվող խոշոր նախագծերի շարքում Գևորգ Պապոյանը մատնանշել է Firebird-ի և NVIDIA-ի համագործակցությամբ Հայաստանում իրականացվող «Firebird AI Factory» խոշոր տեխնոլոգիական նախագիծը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930