Լրահոս
Օրվա լրահոսը

Մանդարինի անվան տակ հագուստ է ներմուծվել. ՊԵԿ բացահայտումը

Դեկտեմբեր 24,2022 12:15

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից սույն թվականի դեկտեմբերի 16-ին բացահայտված՝ ՀՀ-ում գրանցված մի քանի կազմակերպությունների կողմից մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով ՀՀ ապրանքներ ներմուծելու դեպքի առթիվ ՀՀ ՊԵԿ-ը նույն կազմակերպությունների կողմից իրականացված այլ ներմուծումների նկատմամբ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել է, մանդարինի անվան տակ, մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով հագուստի ներմուծման ևս մեկ հանցավոր սխեմա:

Մասնավորապես, սույն թվականի նոյեմբերի 11-ին, երկու տարբեր կազմակերպությունների կողմից, ՀՀ սահմանային անցման կետերից մեկով, երկու տարբեր տրանսպորտային միջոցներով ՀՀ են ներմուծվել ապրանքներ (համաձայն փաստաթղթերի՝ մանդարին):

Մաքսային հսկողության շրջանակում առաջին կազմակերպության բեռնված տրանսպորտային միջոցը ենթարկվել է ռենտգեն հսկողության, որի արդյունքում խախտումներ չեն արձանագրվել: Որոշ ժամանակ անց մաքսային հսկողության են ներկայացվել մյուս կազմակերպության փաստաթղթերը և որոշվել է ռենտգեն զննության ենթարկել նաև այդ կազմակերպության բեռնված տրանսպորտային միջոցը:

Սակայն, ՀՀ ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված ուսումնասիրությամբ, պարզվել է, որ երկրորդ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշների կեղծված տարբերակները տեղադրվել են առաջին տրանսպորտային միջոցի վրա և ռենտգեն հսկողության նպատակով մաքսային մարմիններին կրկին ներկայացել է առաջին տրանսպորտային միջոցը. արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել: Այսպիսով, տրանսպորտային միջոցների համարանիշների կեղծման միջոցով հագուստով բարձված տրանսպորտային միջոցը խուսափել է մաքսային հսկողությունից: Նշվածի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ ԱԱԾ:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031