Լրահոս
Օրվա լրահոսը

Լեմկինի ինստիտուտը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ

Հունվար 23,2023 12:15 Share
Աջակցեք aravot.am-ին

Լեմկինի ինստիտուտը հերթական անգամ կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ:

«Ներկայիս շրջափակման նպատակն է թուլացնել և բնաջնջել Արցախի հայությանը այնպիսի ցեղասպանական սպառնալիքների միջոցով, ինչպիսիք են սովի սպառնալիքները, էթնիկական դրդապատճառներով բռնությունները։ Թուրքիան և Ադրբեջանը պետք է անհապաղ պատժամիջոցների ենթարկվեն, և շրջափակումը պետք է դադարեցվի»,- ասվում է ինստիտուտի թուիթերյան գրառման մեջ:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: