Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ոստիկանները քաշքշում են պատերազմին մասնակից քաղաքացիներին, կան ապօրինի բերման ենթարկվածներ. Ահազանգ

Հունվար 23,2023 23:00

Շուրջ մեկ ժամ է` Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ նախկին Պաշտպանության նախարարության շենքի դիմաց հավաքվել են 3000-ից ավելի քաղաքացիներ, ովքեր փակել են ճանապարհը և պահանջում են, որպեսզի վերջապես պատասխան տրվի, թե ինչի համար է Եղվարդի էլեկտրոցանցը ՊՆ նախկին շենքի էլեկտրամատակարարումը դադարեցրել։

Այս ընթացքում ստացել եմ մի շարք ահազանգեր իրենց բողոքի ձայնը բարձրացրած քաղաքացիների իրավունքների խախտումների վերաբերյալ։

Առավոտյան գրություններ կհասցեագրեմ պատկան մարմիններին` բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերի, բողոքի ձայն բարձրացրած քաղաքացիների ներկայացրած պահանջների կապակցությամբ։

ՀՀ ոստիկանությունից պահանջում եմ զերծ մնալ անհամաչափ ուժի գործադրումից և ցանկացած գործողության դիմելիս առաջնորդվել քաղաքացու լավագույն շահով։

 

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031