Լրահոս
Օրվա լրահոսը

Նիդերլանդների Թագավորությունն աջակցում է Հայաստանում օրենքի գերակայությանը

Հունվար 26,2023 20:33

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին և դեսպանի հետ քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ:

Հայաստանի գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել կազմակերպված հանցավորության և միջազգային բնույթի հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում իրավական օգնության և արդյունավետ համագործակցության համար՝ վստահությամբ ընդգծելով, որ փոխգործակցությունը կլինի շարունակական և նոր որակ կհաղորդի հայ-նիդերլանդական հարաբերություններին:

Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանն անդրադարձել է Դատախազության բարեփոխումների առաջնահերթություններին: Դրանց շարքում ՀՀ գլխավոր դատախազն առանձնացրել է դատախազների ծանրաբեռնվածության հաշվառման և վիճակագրության վարման էլեկտրոնային համակարգի ստեղծման, դատախազների իրավական կրթության կատարելագործման, դատախազների արտաքին հաղորդակցությանն առնչվող վերապատրաստումների կազմակերպման ուղղությամբ աշխատանքներն ու այդ համատեքստում դեսպանի հետ քննարկել նշված ոլորտներում համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները:

Դեսպան Սխերմերսն ընդգծել է, որ Նիդերլանդների Թագավորությունն աջակցում է Հայաստանում օրենքի գերակայությանը, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանությանն ու այդ համատեքստում կարևորել է Դատախազության դերն ու նշանակությունը:

Հայաստանում Նիդերլանդների դեսպանը ՀՀ գլխավոր դատախազի կողմից նշված ուղղություններով համագործակցելու հնարավորությունները քննարկելու պատրաստակամություն է հայտնել:

 

 

Հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031