Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվարի 12-ին դիմորդները քննություն կհանձնեն ֆիզիկայից եւ հայոց պատմությունից․ Խաչանուշ Գրիգորյան

Փետրվար 10,2023 16:50

Բուհերի ընդունելության կարգում անցյալ տարի կատարվել են փոփոխություններ, որոնց արդյունքում դիմորդը կարող է միասնական քննություն հանձնել երկու անգամ: Առաջին փուլի քննություններն արդեն իսկ ընթանում են ։

Aravot.am-ի հետ զրույցում Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը հիշեցրեց, որ ցանկացած առարկայի քննության գնահատականը հայտնի է  դառնում քննությունը հանձնելու հինգերորդ օրը, իսկ վեցերորդ օրը բողոքարկման օրն է։ Նույն քննարկման կենտրոններում, որտեղ դիմորդը քննություն է հանձնել,  ժամը 10.00-17.00 –ը կարող է բողոքարկել արդյունքերը։

Նրա խոսքով․ «Եթե փետրվարի 4-ին մաթեմատիկայի քննությունն էր, իսկ  9-ին հայտնի  են դարձել գնահատականները, այսօր էլ մաթեմատիկայի արդյունքների բողոքարկման օրն է միչեւ երեկո։ Այսօր հայտնի կդառնան նաեւ կիրակի օրը հանձնված աշխարհագրության եւ կենսաբանության քննությունների արդյունքները, իսկ վաղը կարող են  բողոքարկել այդ քննությունների գնահատականները, եթե դժգոհ են դիմորդները»։

Խաչանուշ Գրիգորյանը հայտնեց, որ փետրվարի 12-ին դիմորդները քննություն կհանձնեն ֆիզիկայից եւ հայոց պատմությունից։ Հանձնողների թիվը մեծ չէ, հանրապետությունում կա 15 քննական կենտրոն, որից 4-ը՝ Երեւանում, մնացածը՝ մարզերում։ Բոլոր մարզերում կգործեն մեկական, միայն Սյունիքում ( Գորիսում ու Կապանում)՝ 2 քննական կենտրոն:

Նրա խոսքով․ «Փետրվարի 12-ից 5 օր անց վերջին քննության գնահատականները կկախվեն քննական կենտրոններում, ու քննություն հանձնած դիմորդները դրանք կստանան նաեւ իրենց էլեկտրոնային փոստի հասցեներին։ Որպես կանոն ՝ավելի շուտ ցուցակներն են կախվում, հետո  գնահատականներն ուղարկվում են դիմորդների հասցեներին։ Մինչեւ բողոքարկման ժամկետի մեկնարկը՝ մինչեւ հաջորդ օրվա առավոտյան ժամը 10-ը, դիմորդներն իրենց էլեկտրոնային փոստի հասցեներին ստացած կլինեն քննությունների գնահատականները»։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728