Aravot.am-ի խնդրանքով Գնահատման և թեստավորման կենտրոնից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ 2026 թ. հայոց լեզու և հայ գրականության առարկայի քննության առաջին փուլին մասնակցել է 4565, իսկ երկրորդ փուլին՝ 3905 դիմորդ: Միջին միավորը եղել է 10.1-10.2: 7.5-ից ցածր միավոր հավաքածների թիվը առաջին փուլում եղել է 22.2-27.5%, երկրորդ փուլում՝ 21.4%: Հայոց լեզու և գրականություն առարկայից առաջին փուլում 18-20 միավոր է հավաքել 5%-ը կամ 283 դիմորդ, երկրորդ փուլում՝ 7.7%-ը, այսինքն՝ 300 դիմորդ:
Ռուսաց լեզվի քննությանը առաջին փուլին մասնակցել է 276, իսկ երկրորդ փուլին՝ 314 դիմորդ: Առաջին փուլի միջին միավորը 10.4 է, երկրորդ փուլինը՝ 9.4: Ռուսաց լեզվից «կտրվածների» թիվն առաջին փուլում կազմում է 25.4%, երկրորդ փուլում՝ 30.6%: 18-20 միավոր հավաքածներն առաջին փուլում կազմում են 13.1%, երկրորդ փուլում՝ 10.7%:
Կարդացեք նաև
Անգլերենից առաջին փուլին քննության միջին միավորը երկու փուլերին շուրջ 11 է: «Կտրվածներն» առաջին փուլում կազմում են 26-27%, երկրորդ փուլում՝ 25.3%: 18-20 միավոր հավաքածները առաջին փուլում կազմում են շուրջ 11%, երրորդ փուլում՝ 6%:
Ֆրանսերեն քննություն հանձնածների միջին միավորը առաջին փուլում 12.7, իսկ երկրորդ փուլում՝ 12.5, «կտրվածների» թիվն առաջին փուլում՝ 28.9 է, երկրորդ փուլում՝ 8.3%: Ֆրանսերենի քննությունից առաջին փուլում 18-20 միավոր է հավաքել քննություն հանձնածների 18.4%-ը, երկրորդ փուլում՝ 22.2%-ը:
Գերմաներենի քննության առաջին փուլի միջին միավորը 13.5 է, երկրորդ փուլում՝ 13: «Կտրվածների» թիվն առաջին փուլում 7.3%, երկրորդ փուլում՝ 10%: Գերմաներեն հանձնածների թիվը, որոնք 18-20 միավոր են ստացել, առաջին փուլում 16.4% է, երկրորդ փուլում՝ 18:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ






















































