Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդապետյանը չհայտարարված այց է կատարել Գավառի մանկատուն

Փետրվար 21,2023 12:42

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 20-ին, Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում, մարզի դատախազի պաշտոնակատար Գագիկ Այվազյանի ուղեկցությամբ չհայտարարված այց է կատարել Գավառի մանկատուն, որտեղ խնամք է ստանում 7-ից 18 տարեկան 57 երեխա:

Աննա Վարդապետյանը Մանկատան տնօրեն Նաիրա Խանդանյանի հետ շրջել է մասնաշենքերում, ծանոթացել հաստատության պայմաններին, եղել է ճաշարանում, երեխաների ժամանցի սենյակներում, ննջասենյակներում, զրուցել մանկատան սաների հետ:
Գլխավոր դատախազն ընդգծել է, որ մանկատներ և խնամքի կենտրոններ չհայտարարված այցերը կրելու են շարունակական բնույթ, պարբերաբար այցելելու է տարբեր մարզերում գտնվող տուն-ինտերնատներ, առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոններ՝ տեղում հաստատությունների պայմաններին ծանոթանալու և հնարավոր հանցավոր վարքագծին իրավական գնահատական տալու նպատակով:

Աննա Վարդապետյանը Գեղարքունիքի մարզի դատախազի պաշտոնակատարին Գավառի մանկատան հետ կապված մի շարք հանձնարարականներ է տվել:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728